Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Աթոռի տեղը

Աթոռի տեղը
11.07.2025 | 12:44

Աչքիս ոնց որ Զանգեզուրի միջանցքը տալիս ա... Քողարկված բառն էլ գտել ա, միջանցքի փոխարեն ճանապարհը հանձնում է թուրքի, կամ թշնամու «արտապատվիրակմանը»։

Տեսնես ինչքա՞ն են մտածել, որ վերջապես գտնեն ժողովրդի աչքին թոզ փչելու ամենահարմար բառը։ Սրանք հանուն իշխանության՝ մեսրոպյան այբուբենն էլ վերստին կվերածնեն, մինչև գտնեն ազգին մոլորեցնելու հարմար գիրը։

Կամաց-կամաց Հայաստանի սահմանները մոտեցնում են Ալեքսանդրապոլի պայմանագրով որոշված սահմաններին` 10 000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Դա լրիվ նիկոլին ձեռք ա տալիս։

Տոչնի սրտովն ա, միայն թե աթոռին դնելու տեղ ըլնի...

10.07.2025

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3954

Մեկնաբանություններ